Մենք օրեցօր մոտենում ենք ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը․ Արփինե Սարգսյան
Մենք օրեցօր ավելի ենք մոտենում Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացմանը։ Այս մասին մայիսի 20-ին՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման հաշվետվության ներկայացման ժամանակ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Սարգսյանը «անշնորհակալ գործ» է անվանել վիզային ռեժիմի ազատականացման հստակ ժամկետներ նշելը՝ պարզաբանելով, որ վերջնական որոշումը մնում է Եվրամիությանը։
«Այս գործընթացը հնարավորություն կտա արժանապատվորեն ճամփորդել, իսկ Հայաստանի իշխանություններին՝ իրականացնել երկարաժամկետ ինստիտուցիոնալ փոփոխություններ: Մենք գործընկերներից ստացել ենք 52 առաջարկ և պատրաստ ենք կյանքի կոչել դրանք բոլորը։ Մենք կարևորում ենք նաև նախկինում նախաստորագրված փաստաթղթերի շրջանակներում դրույթների իրականացումը»,- ասել է Սարգսյանը։
«Հայաստանը ԵՄ-ի համար կանխատեսելի ու հուսալի գործընկեր է, և մենք մտադիր ենք ժամանակին ու հետևողականորեն իրականացնել Գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները։ Հայաստանին մեծ աշխատանք է սպասվում։ Մեր թիմի առջև խնդիր է դրված երկխոսության մեկնարկից հետո անել ամեն ինչ, որպեսզի 2-3 տարվա ընթացքում կատարվեն ԵՄ բոլոր առաջարկները։ Մենք կանենք առավելագույնը գործընթացներն արագացնելու համար, ընդ որում՝ կարևոր է նաև իրականացման որակը։ Եթե շարունակենք նույն տեմպերով, և բոլոր միջոցառումները պատշաճ կերպով կատարվեն, շատ շուտով մեր քաղաքացիները կմոռանան վիզա ստանալու համար ԵՄ երկրների դեսպանատներ դիմելու խնդրի մասին»: