211652_close_icon
views-count847 դիտում article-date 17:51 20-05-2026

Մարտի 1-ը վերածվել է նախընտրական շահարկման գործիքի, մինչդեռ հասարակությունը սպասում է իրական գնահատականների․ Էդմոն Մարուքյան

«Մարտի 1-ը տարիներ շարունակ վերածվել է նախընտրական շահարկման գործիքի, մինչդեռ հասարակությունը շարունակում է սպասել իրական քաղաքական և իրավական գնահատականների»։
Այս մասին հայտարարել է Էդմոն Մարուքյանը։

ԼՀԿ-ն քարոզարշավի հերթական օրը մեկնարկել է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ՝ բացօթյա կարճ փոդքասթի ձևաչափով։

«Իշխանությունը պահելու համար Փաշինյանը պատրաստ է արյան», – հայտարարել է Կարպիս Փաշոյանը։

Նրա խոսքով՝ ժողովրդավարությունը չի կարող սահմանափակվել արտաքին ցուցադրական ժեստերով, քանի դեռ քաղաքացին բախվում է նվաստացման, բռնության և այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության։ Նա ընդգծել է, որ այլևս երբեք ՀՀ քաղաքացու արյունը չպետք է թափվի քաղաքական իշխանությունը պահելու համար։

Նմանատիպ նյութեր