211652_close_icon
views-count325 դիտում article-date 23:39 20-05-2026

«Ասում ենք՝ չենք քաշելու, անելու ենք ամեն ինչ՝ մինչև վերջ»․ Նարեկ Կարապետյան

էս մարդը ձեզ ատելություն է սովորեցնում, սովոր է կռվեցնել․ Նարեկ Կարապետյան
«Մեր պայքարի առաջին օրվանից զգացել եմ Աջափնյակի մեր եղբայրների, մեր քույրերի աջակցությունը։ Առաջին իսկ օրվանից՝ դատարաններից սկսված, բոլոր այս պրոցեսների ժամանակ մենք տեսել ենք, թե Աջափնյակի մեր ընկերները ինչպես են աջակցել այս մեծ շարժմանը, որը կբերի մեծ փոփոխություն մեր երկրի»,- այս մասին Աջափնյակ վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Կարապետյանն ընդգծեց, որ այստեղ այցելելուց ես խոսել է պառակտումից, այն ժամանակ՝ եկեղեցու վրա հարձակումից։  

«Ադրբեջանի տեղապահ որոշ մարդկանց ասացի, որ հայ ազգն է որոշում՝ ով է լինելու իր Հայրապետը։ Դա պատվերով չէ, կամ մարդկանց կողմից որոշվող չէ,դա ի վերուստ է տրվում և ամբողջ մեր ազգն է որոշում։ Այդ օրվանից հետո անցել են ամիսներ։ Հայ ազգը այդտեղ հաղթել է, սակայն մեր հաղթանակը պետք է ամրագրենք նոր հաղթանակով։  Երբ մենք այսօր քայլում էինք փողոցներով, մարդկանց մեծամասնությունը մեզ քաջալերում էր, ովքեր ինձ մոտեցել են, ասել են՝ Նարեկ ջան, մինչև վերջ գնացեք, Նարեկ ջան, մի բան արեք, գազ տվեք։ Այնպիսի տպավորություն էր, որ ոչ թե մենք ենք եկել այստեղ ինչ-որ քարոզ անելու, այլ դուք էիք մեզ ասում՝ ի՞նչ պետք է անենք»,- Աջափնյակ համայնքում տպավորություններով կիսվեց Նարեկ Կարապետյանը։

Նա հայտարարեց․ «Ասում ենք՝ չենք քաշելու, անելու ենք ամեն ինչ՝ մինչև վերջ»։

 Դիմելով այն քաղաքացիներին, որոնք դեռ հավատում են իշխանություններին, Կարապետյանն ասաց․   « Ես ուզում եմ իրենց ասել՝ էս մարդը ձեզ ատելություն է սովորեցնում, ժողովուրդ, էս մարդը ձեզ ատելություն է տալիս ձեր եղբոր հանդեպ, ձեզ բաժանում է, Հայաստանի երկու շրջանի իրար դեմ է անում։ Այսօր Արցախին է ասում, վաղը Կապանին է ասելու, մյուս օրը ուրիշ վայր։ Մարդը սովոր է կռվեցնել։ Շրջապատում մի հոգի միշտ լինում է, չէ՞, որ գալիս է բոլորի հարաբերությունները փչացնում։ Այդ հարաբերություններ փչացնողին երբեմն չեն թողնում այդ շրջապատում որոշիչ դեր ունենա, բայց մենք բերել ենք մեր երկրի վարչապետ ենք կարգել այդ մարդուն , ու ամբողջ օրը կոնֆլիկտ է մեր երկրում։ Փողոցում մարդը չի կարողանում իրեն պահի սովորական քննադատությանը»։

Կարապետյանի համոզմամբ՝ ճանապարհը մեկն է,  պետք է բերել առաջնորդ, որը հավասարակշիռ է և կարող է  երկրում համերաշխություն բերել։   

Նմանատիպ նյութեր