Իսկ հավատը կորցրած մարդը շատ ավելի վտանգավոր է, քան սխալ թույլ տված մարդը․ երգչուհի և արվեստագետ Թեհմինա Թորոսյան
Երգչուհի և արվեստագետ Թեհմինա Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏՈՒՄ
Եթե տվյալ օրենքը իրականում գործում է և ունի իրավական ուժ, ապա պահանջում եմ համապատասխան պետական մարմիններից ներկայացնել հստակ, հիմնավորված և պաշտոնական պարզաբանում։
Հասարակությունն իրավունք ունի ստանալու ոչ թե լռություն կամ ձևական պատասխաններ, այլ փաստարկված դիրքորոշում և պատասխանատվություն կրող անձանց արձագանք։
Օրենքը արժեք ունի միայն այն դեպքում, երբ կիրառվում է հավասար և չի շրջանցվում լռությամբ։
Հարգելի պատասխանատու մարմիններ, հարգելի կառավարություն, արդարադատության համակարգ և քրեակատարողական հիմնարկների ղեկավար կազմ։
Վերջին շրջանում բազմիցս հայտարարվել է, որ այն դատապարտյալները ,ովքեր ունեն դրական վարքագիծ, փոփոխված մտածելակերպ, կարգապահություն և ուղղվելու ակնհայտ միտում, կարող են օգտվել վաղաժամկետ ազատման հնարավորությունից։ Սա, բնականաբար, հույս է ներշնչում հազարավոր ընտանիքների, մայրերի, կանանց, երեխաների և այն մարդկանց համար, ովքեր իսկապես սպասում են, որ օրենքը ոչ միայն պատժի, այլ նաև հնարավորություն տա ուղղվելու։
Այս թեման բարձրացնում եմ ոչ միայն բազմաթիվ մարդկանց խնդրանքով, այլ նաև անձնական մակարդակով, որովհետև ինքս ևս շուտով առնչվելու եմ այս գործընթացին։
Սակայն ցավալի իրականությունն այն է, որ շատ կալանավայրերում այսօր արդեն ձևավորվել է մի մտածելակերպ, թե վաղաժամկետ ազատումը «հեքիաթ» է, ձևականություն, կամ մի բան, որը գործնականում գրեթե չի կիրառվում։ Եվ հենց սա է ամենավտանգավորը։
Որովհետև երբ մարդը սկսում է փոխվել, փորձում է ուղղվել, փորձում է հավատալ օրենքին, պետությանը և արդարադատությանը, բայց հետո հասկանում է, որ իր փոփոխությունը ոչ մի իրական գնահատականի, իրավական աջակցության կամ գործնական հետևանքի չի բերում, այդ մարդը սկսում է կորցնել հավատը։
Իսկ հավատը կորցրած մարդը շատ ավելի վտանգավոր է, քան սխալ թույլ տված մարդը։
Եթե պետությունը ցանկանում է կանխել նոր հանցագործությունները, ապա պետք է հասկանա մի կարևոր ճշմարտություն․ քրեակատարողական հիմնարկը առաջին հերթին պետք է լինի ուղղելու, վերասոցիալականացնելու և մարդուն հասարակություն վերադարձնելու վայր, ոչ թե միայն պատժելու։
Եթե մարդը տարիների ընթացքում փոխվել է, դարձել է կարգապահ, գնահատում է ազատությունը, ընտանիքը, կյանքը, ապա պետության պարտականությունն է հնարավորություն տալ նրան ապացուցելու իր փոփոխությունը նաև ազատության մեջ։
Պետք է վերջ դրվի այն երևույթին, երբ դատապարտյալի անցյալը մշտապես օգտագործվում է նրա ներկան և ապագան մերժելու համար։ Բնական է, որ լավ անցյալ ունեցող մարդը քրեակատարողական հիմնարկում չէր հայտնվի։ Բայց եթե նույնիսկ ծանր սխալ թույլ տված մարդը փորձում է ուղղվել, ապա դա պետք է գնահատվի, ոչ թե անտեսվի։
Սուրբ Գրքում ևս ասվում է, որ առավել մեծ արժեք ունի այն մարդը, ով սխալից հետո փորձում է դառնալ ավելի լավը։
Հետևաբար՝ եթե քրեակատարողական հիմնարկը կարողացել է փոխել մարդու մտածելակերպը, ապա դա պետք է դիտվի որպես համակարգի հաջողություն, ոչ թե ձևական փաստաթուղթ։
Շատ կարևոր է նաև ուշադրություն դարձնել այն մարդկանց վրա, ովքեր երկար տարիներ ազատազրկված են եղել և արդեն հոգեբանորեն փոխվել են։ Տասը, տասնհինգ կամ տասնութ տարվա ազատազրկում կրած շատ մարդիկ արդեն սկսել են գնահատել կյանքի արժեքը, ընտանիքը, լույսը, ազատ շնչելը։ Եվ հաճախ հենց այդ մարդիկ են ավելի քիչ վտանգավոր հասարակության համար, քան նրանք, ովքեր կրկնվող հանցագործություններով անընդհատ մտնում ու դուրս են գալիս համակարգից։
Միևնույն ժամանակ հասարակությունը տեսնում է նաև մեկ այլ ցավալի անհավասարություն՝ երբ միջին կամ ոչ ծանր հանցագործությունների համար մարդիկ տարիներով մնում են ազատազրկման մեջ, մինչդեռ կոռուպցիոն մեծ հանցագործությունները, պետական վնասները կամ ազդեցիկ մարդկանց որոշ արարքներ երբեմն չեն ստանում նույն խստությունը։
Սա նույնպես մարդկանց մեջ կորցնում է վստահությունը արդարադատության հանդեպ։
Այդ պատճառով շատ կարևոր է, որպեսզի վաղաժամկետ ազատման ինստիտուտը գործի ոչ թե ձևական, այլ իրական մեխանիզմներով։ Հանձնաժողովները, պրոբացիոն ծառայությունները, քրեակատարողական հիմնարկների պատասխանատուները պետք է առաջնորդվեն ոչ թե անձնական վերաբերմունքով կամ հին պիտակներով, այլ մարդու ներկա վարքով, հոգեբանական փոփոխությամբ և իրական գնահատականով։
Եթե պետությունը իսկապես ուզում է ունենալ ուղղված քաղաքացիներ, ապա պետք է մարդկանց հնարավորություն տա ապացուցելու իրենց փոփոխությունը։
Ի վերջո, եթե նույնիսկ մարդը դուրս գա և չարդարացնի վստահությունը, օրենքը կրկին հնարավորություն ունի արձագանքելու։ Բայց շատ ավելի վտանգավոր է մարդուն ընդհանրապես զրկել հավատից, հույսից և փոփոխության հնարավորությունից։
Պետության ուժը միայն պատժելու մեջ չէ։ Պետության ուժը նաև ճիշտ պահին մարդուն երկրորդ հնարավորություն տալու կարողության մեջ է։
Եվ սա պարզապես կարծիք չէ, այլ տարիներով ձևավորված ցավալի իրականություն։Անհերքելի փաստ է, որ ժամանակին վաղաժամկետ ազատման մեխանիզմների չգործելու, ձևական մոտեցումների կամ մարդկանց փոփոխությանը չհավատալու պատճառով շատ ուղղված մարդիկ կրկին վերադարձել են հանցագործ կյանքի ճանապարհին։
Որովհետև երբ մարդը երկար ժամանակ պայքարում է փոխվելու համար, բայց տեսնում է, որ իր փոփոխությունը ոչ ոքի չի հետաքրքրում, որ համակարգը չի հավատում իրեն, նրա մեջ աստիճանաբար մեռնում է հավատը։
Իսկ հավատը կորցրած մարդը հաճախ կորցնում է նաև ինքն իրեն։
Կան մարդիկ, որոնց հնարավոր էր կանխել, հնարավոր էր վերադարձնել հասարակություն, ընտանիք, նորմալ կյանք՝ պարզապես ժամանակին հնարավորություն տալով։Բայց երբ մարդուն միայն հիշեցնում են իր անցյալը և երբեք չեն հավատում նրա ներկային, շատերը կրկին վերադառնում են այն ճանապարհին, որից փորձում էին հեռանալ։
Ուստի այս հարցին պետք է մոտենալ ոչ թե ձևական, այլ մարդկային, իրավական և հոգեբանական խոր պատասխանատվությամբ։Երբեմն մեկ ճիշտ հնարավորություն կարող է փրկել մի ամբողջ կյանք»։