211652_close_icon
views-count868 դիտում article-date 16:07 21-05-2026

Դավիթ Մաթևոսյան. Ու կաղկանձում է Կայենի ժառանգը. Չսպանվեցի՞ր։ Ո՞ղջ ես։ Ինչու՞

Newsline.am-ը գրում է․ Եվ... հանկարծ «սրբատյաց» եղավ Աստված, ու Կայենին ասաց` ինչու չսատակեցիր եղբորդ սպանելուց հետո, ինչու ինքզինքդ չսատկացրիր։

Կարո՞ղ էր այդպես լինել։ Ոչ։ Աստված իր զավակին ինքնասպան լինելու կոչ չէր անի, չէր դրդի։ Չէր հուշի։ Նույնիսկ սպանվելու կոչ չէր անի։

Բայց ահա այս, Աստծուց երես թեքած քաղաքական աճապարարների օրերում, այս հենց իրենց աշխարհն է, ուր դեռ կոդեքսի մասին ինչ որ բան հիշում են ոմանք.պատվի մնացորդները ավլելով բահիկի մեջ լցնելու և դա ծոցը լցնելու և ինքնասպան լինելու կոդեքսի մասին։ «Ինչու՞ չսատակեցիր, երբ պիտո էր սատակելդ։ Եվ եթե չսատակեցիր` ինչու ինքդ քեզ չմեռցրիր»։ 

Ու գիտի։ Ու կաղկանձում է Կայենի ժառանգը։ Նախահարձակ է կաղկանձում։ Հարցը կանխելով։ Ավելին` մեղադրելով. 
Չսպանվեցի՞ր։ Ո՞ղջ ես։ Ինչու՞։

Շունչներդ պահեք ու սպասեք։ Ամեն գիշերվա իր մղձավանջն առաջն է գալու.երկու միլիոն սրբադասված նահատակ և հինգ հազար կռվազան գառ֊զինավոր իր մեկ խոսքով` «Աբելի պահակը չեմ»` իր բարդույթի գարշապարից բռնելու են` կոխեն արյան խորը թասի մեջ` մկրտեն մեղքով` Կ Ա Յ Ե Ն, եղբայրներդ ու՞ր են։

 

Նմանատիպ նյութեր