Շակիրան ստիպված թողնում է դպրոցական երգչախումբը, քանի որ ուսուցիչն ասել էր, թե նա կաղկանձում է «այծի նման»
Երբ Շակիրան չորս տարեկան էր, հայրը նրան իր հետ տարավ Միջինարևելյան ռեստորան, որտեղ նա առաջին անգամ լսեց դումբեկ՝ էթնիկական թմբուկ, որ օգտագործվում է արաբական երաժշտության մեջ և որի ներքո սովորաբար կատարում են պորտապար։
Նա սկսեց պարել սեղանի վրա և հասկացավ, որ իրեն դուր է գալիս բեմում ելույթ ունենալը։ Նա սիրում էր երգել կաթոլիկական դպրոցի ուսուցիչների (և նույնիսկ միանձնուհիների) ու դասընկերների համար։
Երկրորդ դասարանում Շակիրան ստիպված է լինում թողնել դպրոցական երգչախումբը, քանի որ իր ձայնի պատճառով. երաժշտության դասատուն ասել էր, թե նա կաղկանձում է «այծի նման»։ Դպրոցում նա ծանոթացավ պորտապարի պարուհու հետ, ով ամեն ուրբաթ պարապում էր նրա հետ։ «Ահա թե ինչպես ես հայտնաբերեցի, որ շատ եմ ցանկանում ելույթ ունենալ բեմում», — ասել է նա։
Որպեսզի դուստրը երախտապարտ լինի ծնողներին իր դաստիարակության համար, հայրը նրան տանում է այգի, որպեսզի նա տեսնի, թե ինչպես են ապրում որբ երեխաները։ Այդ տեսարանը ընդմիշտ մնում է նրա հիշողության մեջ, և այդ ժամանակ նա ինքն իրեն ասում է. «Երբևէ ես կօգնեմ այս երեխաներին, երբ կդառնամ հայտնի արտիստ»։
Շակիրան 10-13 տարեկան հասակում ելույթներ էր ունենում Բարանկիլայում կազմակերպվող տարբեր միջոցառումների ժամանակ, ինչի շնորհիվ ճանաչում է ձեռք բերում։ Այդ ժամանակ նա ծանոթանում է թատերական պրոդյուսեր Մոնիկա Արիզայի հետ, ով փորձեց նպաստել Շակիրային կարիերայի առաջընթացին։
Բարանկիլայից Բոգոտա թռիչքի ընթացքում Արիզան Sony Colombia ընկերության գործադիր տնօրեն Չիրո Վարգասին համոզեց լսել Շակիրայի ձայնագրություններից։
Սակայն Վարգասը բնավ հիացած չէր և կարծում էր, որ Շակիրան «անհույս դեպք է», սակայն դա չխանգարեց, որ նա Բոգոտայում կազմակերպեր լսումներ և հրավիրեց Sony Colombia ընկերության ղեկավարությանը՝ ցանկանալով զարմացնել նրանց Շակիրայի ելույթով։ Վերջինս կատարեց երեք երգ, ինչը բավական եղավ, որ նրա հետ պայմանագիր կնքվեր։