211652_close_icon
views-count883 դիտում article-date 20:06 21-05-2026

Մեր երկիրն ապրում է հոգեբուժարանին հատուկ պայմաններում. Բագրատ Սրբազան

«Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել երեկվա, այօրվա բոլոր շնորհավաորանքների համար, նաև ժողովրդին, որ դրսում են գտնվում, մեր ողջույններն ու սերը բոլորիդ և հատկապես բոլոր մեր հայրենակիցներին», - դատարանում իր խոսքը շնորհակալությամբ սկսեց Բագրատ Սրբազանը։

 «Պատվարժան դատարան, ես հետևում էի ընթացքին՝ մի ականջով լսում էի, մի ականջով ՝ ոչ, շատ հասկանալի պատճառներով։ Մեր երկիրն ապրում է ոչ խաղաղ իրավիճակում, հոգևոր իմաստով՝ անխաղաղ իրավիճակում։ Եթե այլ բան չասեմ, կասեմ՝ ապրում է հոգեբուժարանին հատուկ պայմանների իրավիճակում։ Դուք այսօր որոշումներ կայացրիք երկու անձի նկատմամբ, վստահ եմ՝ երրորդին էլ՝ դա Արթուր և Իգոր Սարգսյանների ըստ էության, սահմանափակելով իրենց ընտրելու իրավունքը և իրենց իրավունքը որպես պատգամավորի թեկնածու։ Ժողովրդի իրավունքը սահմանափակված է և Արթուրը շատ ճիշտ ասեց՝ հարյուր հազար մարդ ինչպես բերեմ ստեղ հասցնեմ կամ Իգորի պարագայում և նույնն էլ Վահագնի պարագայում է լինելու, ավելի այլ կերպով»,- նշել է նա։

«11 ամիս է մենք դրան ականատես ենք, ես անկեղծորեն ասած միշտ ինձ թվում է հասել ենք վերջին կետին, մի տեղ մի լույս ծագելու է ու մի լույս ծագելու է էս դատարանում, բայց անընդհատ գալիս հանգում եմ էն նույն եզրակացությանը, որ միակ պատճառը այս դատարանում լույս ծագելու և ձեզ ու մեղադրողներին էլ ազատելու մեր երկրի էս հոգեբուժարանի վայել կարգերի փոփոխությունն է, պատվարժան դատարան, դուք որքան էլ ուզում եք արգելեք Վահագնը չխոսի, Արթուրը չխոսի, Իգորը չխոսի, մյուսը չխոսի, ես չխոսեմ, կապ չունի իրականությունը դա է, դուք էլ եք ապրում դրա մեջ ու ձեր առանձնասենյակում էդ ցավն էլ եք ապրում, իսկ եթե չեք ապրում, մենք ձեզ չենք հասկանում և այդուհանդերձ այն որոշումները, որ կայացվում են այստեղ ձեր որոշումները չեն, որովհետև մեղադրանք չկա հիմքում, ասումեք՝ պայմաններդ չեն նվազել, ինչի՞, ո՞ր հանցանքի՝ հայրենասեր լինելու հանցանքի՞, հայրենիք ունենալու հանցանքի, դա՞ է հանցանքը և այո այսօր մի խելառ ընկել է փողոցները, աջ ու ձախ մարդկանց վիրավորելով ու ինչ ասես ասելով, ստեղ կիսատ ձևական որոշումներով մի՛ խաբեք և ես գուշակում եմ, որ խափանման միջողը չի փոխվելու ու հաջորդ դատական նիստը կլինի հունիսի 7-ից հետո»,- ասել է Սրբազանը։

Խոսքը եզրափակելով Սրբազան Հայրը դիմել է ժողովրդին. Գնացե՛ք ընտրության ու մերժե՛ք այս չարիքի իշխանոիթյունը։

Նմանատիպ նյութեր