211652_close_icon
views-count778 դիտում article-date 00:01 22-05-2026

SHAMSHYAN.com-ը միանում է ֆեյսբուքյան օգտատեր Նորիկ Գևորգյան-ի կոչին․ 15-ամյա տղայի կյանքը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը կարող ես լինել դու

Ֆեյսբուքյան օգտատեր Նորիկ Գևորգյանի էջից տեղեկանում ենք, որ 15-ամյա արցախցի Ալեքս Պողոսյան-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, և նրան շտապ անհրաժեշտ են արյան դոնորներ։

Ընտանիքին աջակցելու համար կարող եք լրացնել դոնորի հայտը՝ https://viva.foundation/en/donors-form/

Ցանկացած մարդ կարող է աջակցել Ալեքսին և օգնել փրկել նրա կյանքը։

15-ամյա արցախցի Ալեքս Պողոսյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր, և նրան շտապ անհրաժեշտ են արյան դոնորներ։ Պատանին բազմազավակ ընտանիքի ավագ երեխան է, որտեղ մեծանում է վեց երեխա։ Ըստ հարազատների՝ նա ակտիվորեն աջակցել է ընտանիքին և հոգ տարել մոր մասին, ով ունի առողջական խնդիրներ։

Վերջին օրերին, դեռևս անհայտ պատճառներով, Ալեքսի մոտ արձանագրվել է ինսուլտ, և նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Ընտանիքը բնակվում է Բազում գյուղում՝ վարձակալած տանը։ Հայրը նախկինում ծառայել է բանակում և ներկայում չի աշխատում։

Բուժման գործընթացում անհրաժեշտ է շարունակական արյան և պլազմայի ապահովում, իսկ մասնագետները նշում են, որ անհրաժեշտ է ցանկացած արյան խմբի դոնորություն։

SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց․ ովքեր ցանկություն կունենան օգնելու տղային, կարող են նաև գրել Նորիկ Գևորգյանի ֆեյսբուքյան էջին կամ  ֆեյսբուքյան խմբին։

 

Նմանատիպ նյութեր