211652_close_icon
views-count358 դիտում article-date 21:59 21-05-2026

Կիբեռոստիկանությունը պայքարում է ֆիշինգային հարձակումների դեմ

ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները ՀՀ բջջային օպերատորների հետ արդյունավետ և օպերատիվ փոխգործակցության արդյունքում սահմանափակել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը և +63 , +212 միջազգային հեռախոսային կոդերով ուղարկվող ֆիշինգային SMS-ները:

ՆԳՆ–ից հայտարարել են. «Հաշվի առնելով, որ հանցագործները մշտապես փնտրում են շրջանցման նոր ուղիներ, դեռևս առկա է նմանատիպ վտանգավոր նամակներ ստանալու ռիսկը iMessage և RCS (ինտերնետի միջոցով աշխատող) համակարգերով։ Քանի որ այս հարթակները շրջանցում են ավանդական բջջային ցանցի SMS ֆիլտրերը, դրանք շարունակում են ակտիվորեն կիրառվել խարդախների կողմից։​

Հորդորում ենք՝ Չարձագանքել անծանոթ միջազգային համարներից ստացված iMessage կամ RCS հաղորդագրություններին։

Չանցնել այդ նամակներում տեղադրված կասկածելի հղումներով (լինքերով)։

Չտրամադրել անձնական տվյալներ կամ բանկային քարտի վավերապայմաններ:

Անմիջապես արգելափակել (Block) և որպես սպամ (Report Junk/Spam) նշել նմանատիպ նամակ ուղարկող հասցեները կամ հեռախոսահամարները հենց ձեր հեռախոսի հավելվածի միջոցով»:

Նմանատիպ նյութեր