Ավտովթար Տավուշի մարզում. բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը, վերջինը գլխիվայր հայտնվել է բնակչի տան տարածքում. «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ և զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից. նա նույնպես դիմել էր Նիկոլ Փաշինյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ մայիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժշկի կողմից տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել բնակչի տան տարածքում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ և զրկված է եղել ավտոմեքենան վարելու իրավունքից։ Իսկ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ «Mercedes»-ի վարորդը օրեր առաջ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, բողոքի ակցիայի մասնակիցներից է եղել և նա նույնպես խնդրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իրենց վարորդական իրավունքը առանց քննության վերականգնվի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։