211652_close_icon
views-count964 դիտում article-date 12:21 25-05-2026

Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Գյումրի-Հացիկ ավտոճանապարհին բախվել են «Opel»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Գյումրի-Հացիկ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 29-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռուբեն Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և  «Opel»-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 40-ամյա Արթուր Օ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բաբայանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հարություն Ղազարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հասմիկ Հարությունյանը և Պավլիկ Սալնազարյանը։

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Նարեկ Գարեգինյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր