211652_close_icon
views-count841 դիտում article-date 20:00 25-05-2026

«Մենք ձայն փոշիացնող չենք». «Ալյանս» կուսակցությունը հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու մասին

Նախընտրական պայքարից դուրս գալու մասին է հայտարարել «Ալյանս» կուսակցությունը՝ տեղեկացնելով, որ ԿԸՀ են ներկայացրել ինքնաբացարկի դիմումը։

«Ինչ ուզում է լինի ընտրությունների արդյունքում, ժողովուրդը իրականացնելու է իշխանափոխություն, մենք ձայն փոշիացնող չենք», – այս մասին Հ1-ի եթերում հայտարարել է «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը։

«Բոլոր այն կուսակցությունները, ովքեր չունեն նվազագույն շեմը հաղթահարելու հնարավորություն և շարունակելու են մնալ ընտրապայքարում, ապահովում են Նիկոլի ու նրա դավաճանական խմբակի հաղթանակի համար անհրաժեշտ ձայները։ Այլ հնարավորություն Նիկոլը վերարտադրվելու չունի։

Չչարաշահելով ներդրված ռեսուրսները, ժամանակը, առողջությունը, նյարդերը, դրամական միջոցները՝ մենք դուրս ենք գալիս մրցապայքարից՝ ապացուցելով, որ «Ալյանս» կուսակցությունը իրական, արտահամակարգային ընդդիմություն է՝ վերապահելով արմատական պայքար ու ժողովրդական ալիքի ձևավորման հանձնառություն, եթե Աստված մի արասցե նրանք հաղթեն այս ընտրություններում», – ասել է Ուրիխանյանը։

Նմանատիպ նյութեր