211652_close_icon
views-count553 դիտում article-date 10:07 26-05-2026

ԿԸՀ-ն կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության գրանցումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 25-ին ստացել է ԱԼՅԱՆՍ առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության որոշումն առ այն, որ ինքնաբացարկ են հայտնում ԱԺ հերթական ընտրություններին մասնակցությունից։ Վարչության նիստի որոշումը ստորագրված է եղել վարչության անդամների կողմից: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։

ԿԸՀ մայիսի 26-ի արտահերթ նիստին ներկա են եղել նաև ԱԼՅԱՆՍ առաջադիմական ցենտրիստական կուսակցության լիազոր ներկայացուցիչները, որոնք հաստատել են, որ իրենց քաղաքական ուժի մշտապես գործող մարմինը նման որոշում է կայացրել։ ԿԸՀ-ն կորցրած է ճանաչել ԱԼՅԱՆՍ առաջադիմական ցենտրիստական կուսակցության գրանցումը։ Ըստ այդմ, 2026 թվականի հունիսի 7-ի ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։

Նմանատիպ նյութեր