Գողության դեպք՝ Երևանում․ հարմարեցված բանալիով մուտք են գործել Հայաստանում հայտնի ընկերության մասնագետ-տեսուչի բնակարան և այնտեղից գողացել խոշոր չափի գումար ու ոսկյա զարդեր
Մայիսի 19-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ 50-ամյա Ռուզան Կ․-ն և հայտնել, որ Արաբկիր վարչական շրջանում իրենց բնակարանից կատարվել է գողություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողներին Ռուզան Կ․-ն հայտնել է, որ մայիսի 17-ի ժամը 13։00-ից մինչև մայիսի 19-ի 19։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իրեն պատկանող բնակարանի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել ներս և ննջասենյակի պահարանի մեջ դրված դրամապանակից գողացել է 800 հազար դրամ, 4550 ԱՄՆ դոլար, իսկ տան նախասրահի պահարանի դարակից գողացել է 2 զույգ ոսկյա ականջողեր, 1 հատ վզնոց՝ կախազարդով, իրեն պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։
Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին կամ անձանց, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Ռուզան Կ․-ն աշխատում է Հայաստանում հայտնի ընկերությաններից մեկում որպես մասնագետ-տեսուչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։