Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ ազգությամբ հնդիկ երիտասարդը ոստիկաններին հայտնել է, որ իր երեք համերկրացիները վիճաբանել են իր հետ, ծեծի ենթարկել, մետաղյա թևնոցով և դանակով վնասվածքներ պատճառել
Մայիսի 20-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Երևան սիթի» սուպերմարկետի մոտ օտարերկրացիները վիճաբանում են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով արդեն տեղում Հնդկաստանի քաղաքացի 24-ամյա Գաուրով Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ մայիսի 19-ին ժամը 23։00-ի սահմաններում Ռուբինյանց փողոց 24/7 հասցեի դիմաց իր ծանոթ, ազգությամբ հնդիկ Սանին, Սանջեյը և Բուպինդերը աշխատանքի հետ կապված վիճաբանել են իր հետ, որի ժամանակ Սանջեյը ծանր մետաղյա թևնոցով հարվածել է իր գլխին, այնուհետև Սանին դանակով 3 անգամ հարվածել է իր մեջքին, իսկ Բուպինդը բռնել է իր ձեռքերից, ինչի արդյունքում իրեն պատճառել են մարմնական վնասվածքներ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Սանիի, Սանջեի և Բուպինդի տվյալները պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։