211652_close_icon
views-count1609 դիտում article-date 20:29 26-05-2026

Մարդաբոյ փոսերը Հարթավան-Եղվարդ մի քանի կմ հատվածում ամեն օր ավտոմեքենաների, այդ թվում՝ շտապօգնության մեքենաների կոտրվելու պատճառ են դառնում․ վարորդներն իշխանությանն ու ընդդիմությանը հորդորում են քարոզարշավ անել այդ փոսերի մեջ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին օրերին Հայաստանում ակտիվ քարոզարշավ են իրականացնում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ խոստանում են, որ իրենց թիմը և իրենց վարչապետի թեկնածուն Հայաստանը դարձնելու են դրախտային երկիր։

Այս օրերին SHAMSHYAN.com-ը հազարավոր հեռախոսազանգեր է ստանում թե՛ Երևանի, թե՛ մարզերի բնակիչներից, ովքեր արդարացիորեն պահանջում են, որպեսզի բոլոր ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը՝ իրենց վարչապետի թեկնածուների հետ, երբ հանդիպումների են գնում ընտրողների հետ, լավ կանեն նաև անցնեն քարուքանդ եղած, վարորդների համար պատուհաս դարձած ճանապարհներով, ու այդ ժամանակ գուցե, երբ հաջողվի գալ իշխանության, առաջին հերթին զբաղվեն ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներով։

Այսօր՝ մայիսի 26-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրից մինչև Կոտայքի մարզի Եղվարդ-Հրազդան մի քանի կիլոմետրանոց ճանապարհին վարորդներն իրենց խոսքն էին ուղղում թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչներին՝ ասելով․ «Քարոզարշավի ժամանակ չմոռանաք նաև այս ճանապարհով անցնել»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ մի քանի կիլոմետրանոց ճանապարհին այնքան շատ են փոսերը, այդ թվում՝ մարդաբոյ, որ եթե ցերեկային ժամերին վարորդները նկատում են փոսերը ու կարողանում են խույս տալ դրանցից, ապա գիշերային ժամերին ամեն օր 3-10 ավտոմեքենա վնասվում է։ Կոտրվում են թափարգելները, անվահեծանները, պայթում են անիվները, իսկ Աստված չանի, եթե այդ ճանապարհին հարակից գյուղերում մեկը վատանա՝ շտապօգնությունը մի ժամից ավելի նոր կարողանում է մոտենալ, և պատճառաբանում են, որ փոսերն այնքան շատ են, որ չգիտեն՝ ինչպես անցնեն։

Նույնիսկ եղել է դեպք, երբ շտապօգնության ավտոմեքենան բուժառուի տուն գնալու ճանապարհին վնասվել է, ու ստիպված մեկ այլ շտապօգնություն է ժամանել։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր