211652_close_icon
views-count574 դիտում article-date 22:21 26-05-2026

Մակրոնը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ Փարիզն ու Բաքուն կկարողանան հաղթահարել երկկողմ հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող «վերջին դժվարությունները»։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին նշվում է Մակրոնի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում՝ երկրի Անկախության օրվա առթիվ։

Մակրոնը նաև վերահաստատել է երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքները շարունակելու մտադրությունը և ընդգծել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցությունը:

Նմանատիպ նյութեր