211652_close_icon
views-count523 դիտում article-date 23:15 27-05-2026

Իսրայելի բանակը հրահանգել է խաղաղ բնակիչներին լքել Լիբանանի հարավում գտնվող Տիր քաղաքը

Իսրայելը  նախազգուշացրել է  Լիբանանի հարավում գտնվող Տիր  քաղաքի բնակիչներին առաջիկա ավիահարվածների մասին և պահանջել  անհապաղ տարհանվել դեպի երկրի հյուսիս։Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ ավիահարվածները կուղղվեն իրանամետ շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ռազմական ենթակառուցվածքներին։X սոցիալական ցանցում արաբերենով տարածված հայտարարության մեջ նա նշել է, որ հարվածները կուղղվեն ոչ միայն Տիրին, այլև նրա արվարձաններին։

Մայիսի 26-ին Տիր քաղաքի  մոտ գտնվող փախստականների ճամբարի վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ երկու երեխա և երեք կին:
Մարտի 11-ին Տիրի վրա հասցված ավիահարվածների հետևանքով վնասվել էին  քաղաքի հնագիտական ​​վայրերը:

Նմանատիպ նյութեր