ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով՝ Հրազդանի ճանշինը Հրազդանում մի ամբողջ բնակելի շենքի տարածքում կատարում է կոյուղատարերի հիմնանորոգում. բնակիչներն էլ ասում են՝ 30 տարի գարշահոտ էինք շնչում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Վերջին ամիսներին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանշինները սկսել են մեծ թափով աշխատանքներ իրականացնել մարզերում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դ. Խուդաթյանի հանձնարարականով «Ճանապահային դեպարտամենտ» հիմնադրամի Հրազդանի ճանշինն սկսել է Հրազդան քաղաքի Պետրոս Դուրյան փողոցում կոյուղատարերի հիմնանորոգման աշխատանքները։
Աշխատանքները մասամբ կարելի է համարել ավարտված, սակայն այն դանդաղում է ու պատճառն անբարենպաստ եղանակն է։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ հատվածում կան ոչ միայն բնակելի ու սեփական տներ, այլ նաև գործում է մանկապարտեզ, ու երեխաները մեծ դժվարությամբ էին հաղթահարում մանկապարտեզ հասնելու ճանապարհը։ Բայց հիմա Հրազդանի ճանշինը խոստացել է, որ կոյուղատարերի փոխարինումը առաջիկայում կավարտվի, հետո արդեն պետք է կատարեն կապիտալ ասֆալտապատում։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն իրենց շնորհակալությունն էին հայտնում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, «Ճանապահային դեպարտամենտ» հիմնադրամին ու Հրազդանի ճանշինին՝ ասելով՝ վերջապես կպրծնենք էն գարշահոտից ու հակասանիտարական վիճակից, որի պատճառը սովետական տարիներից շահագործվող, սակայն ամբողջությամբ վնասված, որոշ հատվածներում նաև փտած կոյուղատարերն էին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի