211652_close_icon
views-count1987 դիտում article-date 19:54 30-05-2026

Երևանում՝ Թբիլիսյան խճուղում, պաշտոնապես բացվեց «Red Oil» բենզալցակայանը, որը հավակնում է դառնալ վարորդների համար ամենավստահելի և որակյալ դիզվառելիք սպասարկող լցակայան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 30-ին, Երևանի ամենաբանուկ և մարդաշատ հատվածներից մեկում՝ Թբիլիսյան խճուղի 20/2 հասցեում, մեծ շուքով և տոնական մթնոլորտում տեղի ունեցավ նորաբաց «Red Oil» բենզալցակայանի պաշտոնական բացումը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բացման արարողությանը մասնակցում էին բազմաթիվ հյուրեր, գործընկերներ, վարորդներ և ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր տեղում ծանոթացան նոր կայանի հնարավորություններին և բարձր գնահատեցին ժամանակակից լուծումները, բարձրակարգ սպասարկումն ու հաճախորդների համար ստեղծված հարմարավետ պայմանները։

«Red Oil»-ը ներկայացավ նոր սերնդի մոտեցումներով՝ առաջարկելով որակյալ վառելիք, արագ և պրոֆեսիոնալ սպասարկում, ինչպես նաև ժամանակակից ենթակառուցվածքներ, որոնք նախատեսված են վարորդների առօրյան առավել հարմարավետ դարձնելու համար։

Բենզալցակայանը բացման առաջին իսկ ժամերից գրավեց այցելուների ուշադրությունը՝ իր կոկիկ և ներկայանալի արտաքին տեսքով, տեխնիկական հագեցվածությամբ, բարեկարգ տարածքով և հաճախորդակենտրոն աշխատանքային մշակույթով։

Բացման ընթացքում տիրում էր ջերմ և տոնական մթնոլորտ։ Այցելուների համար կազմակերպվել էին հաճելի անակնկալներ, հյուրասիրություն և հատուկ առաջարկներ, ինչը միջոցառումն ավելի հիշարժան ու հետաքրքիր էր դարձրել ներկաների համար։

Նորաբաց «Red Oil» բենզալցակայանը հավակնում է դառնալ մայրաքաղաքի ամենապահանջված և վստահելի վառելիքալցման կետերից մեկը՝ առաջարկելով որակի, հուսալիության և հարմարավետության նոր մակարդակ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 262+
262+

Նմանատիպ նյութեր