211652_close_icon
views-count6190 դիտում article-date 09:17 02-06-2026

Ողբերգական դեպք՝ Երևանում․ Նոր Խարբերդում հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմին․ «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկներին հաջողվել է փրկել նույն վայրից հիվանդանոց տեղափոխված 29-ամյա քաղաքացու կյանքը

Մայիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդ փողոցի հասցեներից մեկում դի կա, իսկ քիչ անց կրկին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի «Աջափնյակ» թաղամասի ճանապարհի մայթեզրի հատվածից շտապօգնության խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ։

Ահազանգով դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ քննիչ՝ Ասրյանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով տեղում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահացածը հանդիսանում է Երևանի բնակիչ 26-ամյա Գարիկ  Գ․-ն, իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված անձը՝ Երևանի բնակիչ 29-ամյա Գոռ Կ․-ն։

Դիակի արտաքին քննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր