Տևական ժամանակ է՝ Ավան վարչական շրջանի 5-րդ փողոցում դիտահորից կեղտաջրերը լցվում են բնակիչների տներ. «Վեոլիա ջուրն» էլ խոստացել է խնդիրը լուծել, իսկ հետո մի դարակազմիկ պատասխան է տվել. գարշահոտից էլ կա համաճարակի վտանգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Տևական ժամանակ է՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի 5-րդ փողոցում դիտահորը, երբեմն խցանման, երբեմն էլ դուրս եկող կեղտաջրի պատճառով մի իսկական պատուհաս է դարձել մի քանի տների բնակիչների գլխին։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները ամիսներ շարունակ նկատել են, որ դիտահորի խցանման պատճառով կեղտաջուրը լցվում է սեփական տների բակեր, ինչի պատճառով էլ գարշահոտը զգացվում է անգամ մի քանի հարյուր մետրից։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ ասելով. «Երբ նկատեցինք, որ դիտահորից կեղտը դուրս է գալիս, իսկ հոտն էլ տարածվում տարածքով մեկ, անմիջապես ահազանգեցինք «Վեոլիա ջուր», որտեղից խոստացան, թե խնդիրը կկարգավորեն՝ ասելով, թե կանչերը շատ են։ Երկար ու ձիգ ամիսներ սպասել ենք, թե «Վեոլիա»-ի մասնագետները պիտի մոտենան, սակայն ոչ մի օգուտ։ Օրեր առաջ նորից զանգահարեցինք, այս անգամ պատասխանեցին, թե դա սեփական սեկտոր է, իրենք անելիք չունեն։ Լրիվ դարակազմիկ պատասխան, այն դեպքում, երբ դիտահորն անցնում է գլխավոր փողոցով, իսկ գլխավոր փողոցների կոյուղատարերի, ջրագծերի պատասխանատուն «Վեոլիա»-ն է, և այդ խնդիրը նրանք պետք է լուծեն, չէ՞ որ մենք էլ կանոնավոր վճարումները կատարում ենք։ Անգամ կան բնակիչներ, ովքեր մի քանի ամսվա կանխավճար են մուծում։
Հիմա էլ հույս չունենալով «Վեոլիա ջրից», ում պատասխաններն արդեն նյարդայնացնում են մեզ, դիմում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանին՝ խնդրելով մի ամբողջ փողոց փրկեն էս կեղտաջրից, հակառակ դեպքում օրերը տաքանալուն պես էստեղ ոչ միայն գարշահոտն ավելի կուժեղանա, այլ նաև ունենք մտահոգություն, որ համաճարակ կառաջանա։ Էնպես որ մեր հույսը Երևանի քաղաքապետն ու մեր վարչական շրջանի ղեկավարն են»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։