211652_close_icon
views-count1186 դիտում article-date 15:41 02-06-2026

Հայաստանը բարձր է գնահատում Իտալիայի հետ իր երկարամյա բարեկամությունը․ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Իտալիայի կառավարությանը և ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Հայաստանը բարձր է գնահատում Իտալիայի հետ իր երկարամյա բարեկամությունը, և անհամբեր սպասում է մեր երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա խորացմանը, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում»,-ասված է գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր