211652_close_icon
views-count337 դիտում article-date 18:03 02-06-2026

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը «Գործ կարելու» ակցիայով աջակցություն է հայտնել Արթուր Օսիպյանին

«Բոլորին դեմ եմ» կուսակցության ներկայացուցիչներն ու կողմնակիցները հունիսի 2-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում Երևանում իրականացրել են «Գործ կարելու» խորագրով ակցիա։ Ակցիան տեղի է ունեցել Հայաստանի Գլխավոր դատախազության շենքի դիմաց, գրում է news.am-ը։

Կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Սպարտակ Կյուրեղյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ակցիայի մասնակիցներն անարդար են համարում հացադուլ հայտարարած ղարաբաղցի ակտիվիստ Արթուր Օսիպյանի կալանավորումը։ Նրա խոսքով՝ որևէ պատճառ չկա նրան այսքան ժամանակ անազատության մեջ պահելու համար:

Նա ընդգծել է, որ Հայաստանում կան նաև այլ քաղբանտարկյալներ, որոնց դեմ գործեր են կարվել, սակայն այսօրվա ակցիայի շեշտադրումն արվել է հենց Օսիպյանի կալանավորման վրա։ Կյուրեղյանը հերքել է արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի (ով գլխավորում է երկրում այժմ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը) մեղադրանքներն այն մասին, թե Օսիպյանը փախել է Ղարաբաղից։

«Նա մասնակցել է պատերազմին, կան վկայություններ։ Բացի այդ, նա, ինչպես հայտարարել է Փաշինյանը, ղարաբաղյան կեղծ էլիտայի մաս չի կազմել, այլ, ընդհակառակը, միշտ պայքարել է նրանց դեմ։ Միևնույն ժամանակ, այս գործոնները կապ չունեն այն բանի հետ, որ նա քաղբանտարկյալ է։ Մարդը բանավեճի մեջ է մտել Փաշինյանի հետ, հաղթել նրան, իսկ հիմա կալանավորված է։ Մենք սրանում խնդիր ենք տեսնում»,- հավելել է Սպարտակ Կյուրեղյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր