Արաբկիրի թաղապետ Սուրեն Վարոսյանը 4 ամիս առաջ խոստանում էր, որ Արղության փողոցը դառնալու է եվրոպական չափանիշներին համապատասխան ճանապարհ, մինչդեռ մարդաբոյ փոսերն ու փոշին իրենց «սև գործն» են անում մինչև օրս․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN.com-ը փետրվարի 22-ին, ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարկել Երևանի Արաբկիր վարչական շրջանի Արղության փողոցի փոսերի մասին, այդ թվում մարդաբոյ, որի պատճառով ամեն օր վարորդները ավտոմեքենաներ էին վնասում, իսկ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը խոստացել էր, որ այդ տարածքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով կատարվելու են հիմնանորոգման աշխատանքներ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունիսի 2-ին, Արղության փողոցի մոտ 1 կմ-ոց ճանապարհահատված ամբողջությամբ ասֆալտապատվել է, սակայն մի փոքր հատված, որը Արղության փողոցը կապում է Մալխասյանց փողոցի հետ, ժողովրդին հայտնի՝ դեպի Սլավոնական համալսարան տանող հատվածը, մի իսկական փորձադաշտ է դարձել վարորդների համար։
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Ս․ Վարոսյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում դեռ փետրվարին էր հայտնել, որ թաղապետարանի ֆինանսավորմամբ մեկ ամսվա ընթացքում, եթե իհարկե եղանակը չխանգարի, ամբողջ ճանապարհը վերջնական ավարտ կունենա, մինչ դեռ արդեն 4-րդ ամիսն է լրանում ու «սայլը տեղից չի շարժվում», իսկ վարորդները ամեն օր նորից կոտրում են ավտոմեքենաների թափարգելները, անվահեծանները, ընթացքում պայթում են անվադողեր, նույնիսկ փոսերը փախցնելու պատճառով տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ։
Այդ ամենին գումարած Արղության-Մալխասյանց այդ մոտ 200-300 մետր ճանապարհի հարևանությամբ ապրող բնակիչներն էլ չեն համարձակվում դուռ ու լուսամուտ բացեն, դուրս գան բակ, քանի որ փոշին իր «սև գործն» է անում։
Տան տնտեսուհիներն էլ չգիտեն, թե երբ կվերջանա այդ ճանապարհային փոշու մղձավանջը, որ կարողանան, ինչպես միշտ են արել լվացքը դրսում փռեն։
Այսօր երևի թե Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Ս․ Վարոսյանը ատիվ մասնակցում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, մինչ դեռ նման փնթի աշխատանքի արդյունքում թաղապետը և նրա թիմը պետք է լավ իմանա, որ քվե են կորցնում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով մայրաքաղաքում իրականացվում էին փոսալցման աշխատանքներ։
Ճիշտ է, այդ ամենը ժամանակավոր բնույթ էր կրում, քանի որ կային տեղեկություններ, որ օրերը տաքանալուց հետո մայրաքաղաքում մեծ թվով ճանապարհներ հիմնանորոգվելու են։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության աշխատակիցները Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի, շինարարության և բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանի գլխավորությամբ սկսել էինփոսալցման աշխատանքներ մի քանի կարևորագույն փողոցներում։
Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն վտանգավոր, փոսերով հարուստ ճանապարհներից մեկն էր նաև Արաբկիր վարչական շրջանի Արղության փողոցը, որտեղ փոսերն այնքան շատ են, որ նույնիսկ հաշվիչ մեքենայով չես կարող հաշվել։
Գրեթե ամեն օր այդ փոսերի, այդ թվում՝ «մարդաբոյ», պատճառով վարորդների ավտոմեքենաները կամ անվահեծաններն էին կոտրվում, կամ անիվներն էին պայթում, կամ թափարգելներն էին կոտրվում, իսկ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկներն օր է եղել՝ 10-ից ավելի վթարներ էին ձևակերպել Արղության-Մալխասյան փողոցներում, և վթարների պատճառը եղել էր «մարդաբոյ» փոսերը։
Լավ կլինի, որպեսզի Երևանի քաղաքապետի հանձնարարականն իրականացվեր նաև բավականին մեծ տրանսպորտային շարժ ունեցող Արղության փողոցում։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։