Համաճարակի վտանգ՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում. մի ամբողջ բազմաբնակարանային շենքերի բակեր ու երեխաների խաղահրապարակ լցված է կեղտաջրով ու տիրում է գարշահոտ վիճակ. թաղապետն ու «Վեոլիա ջուրը» դատարկ խոստումներ են տալիս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Տևական ժամանակ է՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի 53 և հարակից շենքերի բակերում ու խաղահրապարակում գարշահոտ, հակասանիտարական վիճակ է, որն անգամ կարող է համաճարակի պատճառ դառնալ։
Այսօր՝ հունիսի 3-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն ու զայրացած ասում էին.
«30 տարի է՝ էս խնդրի առջև ենք կանգնել, բայց վերջին ամիսներին էլ ավելի է իրավիճակը սրվել։ Դիտահորերի խցանման պատճառով կեղտաջուրը լցվում է շենքերի բակեր ու խաղահրապարակ, ու հարցի վերջնական լուծում այդպես էլ չենք տեսնում։
Դիմել ենք Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանի աշխատակազմ, «Վեոլիա ջուր», երեկ էլ ենք անգամ դիմել «Վեոլիա ջուր», խոստացել էին, որ այսօր առավոտյան ժամը 9-ին մասնագետները կմոտենան, բայց դեռ չկան։ Ամբողջ կեղտաջուրը լցվում է ծառերի արմատների մեջ ու չգիտես՝ էդ ծառերը կմնա՞ն, թե՞ կչորանան։ Ո՛չ թաղապետից ենք գոհ, ո՛չ էլ «Վեոլիա ջրից»։
Հիմա ստիպված դիմում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որպեսզի գոնե ինքը այս հարցում մեզ թիկունք լինի։ Օրերը որ ավելի տաքացան, դուռ ու լուսամուտ չենք համարձակվի բացել, էլ չենք ասում երեխաները չեն էլ կարող խաղահրապարակում խաղալ։ Ասում են՝ մտնում ենք Եվրոպա, Եվրոպայում եթե նման վիճակ լիներ, առաջին հերթին պատասխանատուներին կպարտավորեցնեին թերությունը շատ արագ շտկել, հետո ահռելի գումարի չափով կտուգանեին, վերջում էլ կասեին դիմումի գրի ու հայդե։ Իսկ մեզ մոտ լրիվ հակառակ պատկերն է։ Որպես սպառողներ վճարումները կանոնավոր կատարում ենք թե՛ «Վեոլիային», թե՛ կոմունալի համար, փոխարենը թաղապետարանն ու «Վեոլիա ջուրը» ցուցաբերում են քար անտարբերություն ու մեզ հրամցնում են ահա այսպիսի հակասանիտարական պայմաններում ապրել։
Հարգելի՛ պարոն Ավինյան, դուք կարող եք այդ երկու կառույցի վրա ազդել, որպեսզի խնդիրը հիմնովին վերացվի, իսկ դրա համար շատ բան պետք չէ, մի քիչ սրտացավություն, մի քիչ գործին նվիրվածություն և հին, դարն ապրած, սովետի ժամանակվանից անցկացված կոյուղատարերը փոխարինվել նոր, մի քիչ խոշոր չափի, որակյալ, էն ձեր ասած եվրոպական խողովակներով։ Հակառակ դեպքում որոշել ենք դիմել կտրուկ միջոցների»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։