211652_close_icon
views-count829 դիտում article-date 16:15 03-06-2026

ՀԷՑ-ը շարունակում է հանրապետության մարզերում ապամոնտաժել փտած, դարն ապրած, ամեն պահի տապալվող ու բնակիչների գլխին պատուհաս դարձած էլեկտրասյուները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Տևական ժամանակ է` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ Երևանում ու մարզերում ՀԷՑ-ի մասնաճյուղի աշխատակիցները շրջայցեր են կատարում, ապա փտած ու ամեն պահի տապալման եզրին գտնվող էլեկտրասյուները փոխարինվում են նորերով։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզի Արաքսավան բնակավայրում դպրոցի ճանապարհին դարն ապրած, փտած ու ամեն պահի տապալման ենթակա փայտե էլեկտրասյունը մի իսկական պատուհաս է դարձել բնակիչների համար։

Այսօր` հունիսի 3-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, թե շատ են դիմել ՀԷՑ, որպեսզի գան և այդ սյունը փոխեն, սակայն ոչ մի դրական պատասխան։ Երկար ու ձիգ տարիներ ամեն օր սպասել են, թե երբ է ՀԷՑ-ն իր խոստումը կատարելու ու փոխելու վտանգավոր այդ սյունը ու միշտ մնացել են սպասողի կարգավիճակում, իսկ խնդիրը այդպես էլ չի լուծվել։ 

Երեկ՝ հունիսի 2-ին, խնդրի մասին տեղեկացրել են ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի գրասենյակ ու այսօր՝ հունիսի 3-ին, արդեն ականատես եղան, թե ինչպես «Արաքս» մասնաճյուղի աշխատակիցները ժամանեցին ու փոխեցին սյունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ առաջիկայում  ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռ․ Պետրոսյանի կարգադրությամբ Արարատի մարզում 100-ից ավելի փտած փայտե հենասյուներ են փոխարինվելու։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները շնորհակալություն էին հայտնում ՀԷՑ-ին, որ երկար ու ձիգ տարիներով չլուծվող խնդիրը գոնե ժամանակավորապես վերացվեց։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր