211652_close_icon
views-count2050 դիտում article-date 18:50 04-06-2026

Արտառոց դեպք՝ Լոռու մարզում․ Շահումյանի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի եղբայրը ԱՄՆ-ից զանգել է նույն դպրոցի տնօրենին և հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես նաև սպառնալիք՝ տնօրենի որդու հասցեին

Մայիսի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Ռիտա Հ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 14։40-ի սահմաններում «WhatsApp» հավելվածով իրեն է զանգահարել նույն դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող, Լոռու մարզի բնակիչ 44-ամյա Տաթևիկ  Խ․-ի  եղբայրը, ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի բնակիչ 42-ամյա Արթուր Խ․-ն և նրա ու ընտանիքի անդամների հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռիտա Հ․-ն ոստիկաններին հայտնել է նաև, որ Արթուր Խ․-ն Լոս Անջելեսում բնակվող իր որդու՝ 23-ամյա Գևորգ Ղ․-ի հասցեին տվել է վնասելու սպառնալիք։

Դեպքի փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ռիտա Հ․-ն աշխատում է Շահումյանի միջնակարգ դպրոցում, որպես տնօրեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր