Ո՛չ իմ ազատությունը սահմանափակել են կարողացել, ո՛չ էլ հիմա՝ իբր թե փոխել են․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը դուրս եկավ դատարանից՝ «Սրբազան» վանկարկումների ու գրկախառնությունների ներքո։
Դատարանի բակում, պատասխանելով լրագրողների հարցերին, Սրբազանը հայտարարեց, որ խոսքի արտահայտման իրավունքի սահմանափակում չունի։
«Ինձ որևէ մեկը կյանքի առավելություն չի տվել՝ ոչ էս կալանքը փոխելով, ոչ՝ չփոխելով։ Ո՛չ իմ ազատությունը սահմանափակել են կարողացել, ո՛չ էլ հիմա իբր թե փոխել են, բացարձակ ոչ մի բան տեղի չի ունեցել իմ կյանքում որպես այդպիսին»
Հարցին, թե մեկ տարվա ընթացքում ընկալումներում որևէ բան փոխվե՞լ է․ Սրբազանն արձագանքեց․ «Ընկալումներն ավելի են խորացել և հաստատվել, որ մեր երկիրը կարիք ունի արդարության և ճշմարտության։ Այն չարիքը, որ իր քաղցկեղային բջիջներով տարածված է մեր կյանքի բոլոր շերտերի մեջ, պետք է մաքրվի ուղղակի։ Հանձն եմ առել իմ բաժնով, իմ մասով, իմ պատասխանատվությամբ դա անելու և անելու եմ»։