Սամվել Կարապետյանը Հայաստանում անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիան և ջուրը կդարձնի անվճար․ Նարեկ Կարապետյան
«5 տարվա ընթացքում մենք ունենք մեծ աշխատանք՝ մեր երկիրն արդյունաբերականացնելու, աղքատությունը հաղթահարելու համար։ Մեր երկրում այսօր 650 հազար մարդ ապրում է աղքատության մեջ, և այն հաղթահարելու համար աշխատատեղեր ստեղծելն է»,- Հանրային հեռուստատեսության նախընտրական բանավեճի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, իսկ ծայրահեղ աղքատներին ամսական 150 հազար դրամ է հատկացվելու։
Նա հայտնեց, որ աղքատ ընտանիքները 0 դրամ են վճարելու էլեկտրաէներգիայի և ջրի համար, որը արվելու է պետական և մասնավոր միջոցների համադրմամբ։
«Մեր հայրենակիցներն այլևս ստիպված չեն լինի վերջին գումարը վճարել հոսանքի և ջրի համար»,- ասաց Կարապետյանը։