211652_close_icon
views-count658 դիտում article-date 19:14 05-06-2026

ԿԸՀ-ն ընդունել է Արամ Սարգսյանի դիմումը՝ ընդդեմ «Ուժեղ Հայաստանի»

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր 22:00-ին քննելու է Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության դիմումը, որով պահանջվում է ուժը կորցրած ճանաչել «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասնակցությունն առաջիկա ընտրություններին։ Այս մասին 24News-ն իմացավ ԿԸՀ-ից։

Հիշեցնենք՝ Արամ Սարգսյանը պահանջում է ընտրություններից մեկ օր առաջ հեռացնել «Ուժեղ Հայաստանին» ընտրարշավից: «Հանրապետություն» կուսակցության անդամները դիմել էին ԿԸՀ, որպեսզի դիմում հանձնեն ու պահանջեն դադարեցնել «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունն ընտրություններին բուն ընտրական գործընթացից 1.5 օր առաջ։

Հիշեցնենք, որ նման հորդորով երեկ հեռուստադեբատի ժամանակ Արամ Սարգսյանին դիմել էր Նիկոլ Փաշինյանը։ 

Նմանատիպ նյութեր