211652_close_icon
views-count376 դիտում article-date 21:11 05-06-2026

Արամոյին՝ խորհրդանշական 50․000-րդ կամավորին, Գագիկ Ծառուկյանը հանձնեց հավաստագիր

Քարոզարշավի վերջին օրը առանձնահատուկ խորհուրդ ունի։

Հատիսի բարձունքում սպասում ենք համազգային նախաձեռնության խորհրդանշական 50․000-րդ կամավորին՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արամոյին։

Այս բարձունքը դարձել է համախմբման յուրօրինակ խորհրդանիշ։ Այստեղ են եկել մարդիկ Հայաստանի ամենահեռավոր բնակավայրերից, Սփյուռքից և աշխարհի տարբեր մայրցամաքներից։ Նրանց միավորել է մեկ գաղափար՝ մասնակցել մի գործի, որը պատկանում է ամբողջ հայությանը։ Այստեղ յուրաքանչյուր մարդ զգում է, որ իր մասնակցությամբ թողնում է սեփական հետքը և դառնում մեծ պատմության մի մասը։

Կամավորներին հանձնվող հավաստագրերը պարզապես վկայագրեր չեն։ Դրանք հիշողություն են, պատասխանատվություն և հպարտություն։ Տարիներ անց այս մարդիկ իրենց զավակներին ու թոռներին պատմելու են, որ եղել են ազգային նշանակության այս նախաձեռնության մասնակիցները։

«Հատիսը» պարզապես նախագիծ չէ։ Այն հավատ է, հիշողություն և համախմբման գաղափար, որը միավորում է հայությանը։ Այդ պատճառով էլ կարևոր է, որ յուրաքանչյուր հայ իրեն զգա այս մեծ գործի մասնիկը։

Նմանատիպ նյութեր