211652_close_icon
views-count2845 դիտում article-date 21:52 06-06-2026

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ «Պոլկովնիկի մոտ» ռեստորանի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Kia Forte»-ում․ վարորդը քաղաքացիների օգնությամբ կարողացել է նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 21 կմ հատվածում, «Պոլկովնիկի մոտ» ռեստորանի հարևանությամբ Տավուշի մարզի բնակիչ 39-ամյա Գեորգի Մ․-ի վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը քաղաքացիների օգնությամբ կարողացել է նախ կանխել, ապա մարել ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ալբերտ Հովհաննիսյանը և Մխիթար Հովհաննիսյանը։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր