211652_close_icon
views-count532 դիտում article-date 10:44 07-06-2026

Միջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորել

Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի հարակից տարածքում միջադեպ է գրանցվել ոստիկանի, մեկ այլ քաղաքացու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձի  միջև։

Վերջինիս ավտոմեքենայի վրա փակցված են եղել ՔՊ-ի նախընտրական քարտեզն ու «16» համարի քարոզչական պիտակը։ Ոստիկանը քաղաքացու հորդորով զգուշացրել է ՔՊ֊ականին հեռացնել քարոզչական նյութերը ընտրական տեղամասի դիմաց կայանած  ավտոմեքենայի վրայից, սակայն ՔՊ վստահված անձը  հակադարձել է. «Սա իմ սեփական տարածքն է»։

Միջադեպի ընթացքում մեկ այլ քաղաքացի ևս նկատողություն է արել քարոզչական նյութերի վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ ՔՊ-ականը  կոպտել է ՝ ասելով. «Գնա գլուխդ պոկի»։
 

Նմանատիպ նյութեր