«Ժողովուրդը տեսավ աշխատանքը». ինչպե՞ս է Կարեն Եղիազարյանը բացատրում ՔՊ-ի 60 տոկոսանոց արդյունքը Ապարանում
Խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական շրջանակներում ակտիվ քննարկվում են մարզերում արձանագրված արդյունքները։ Թեև տարբեր համայնքներում թվերն ու ցուցանիշները տարբեր են, շատերի կարծիքով նախկինում ընդդիմադիր հայացքներ ունեցող որոշ համայնքների ղեկավարների դիրքորոշումը նույնպես իր ազդեցությունն ունեցավ ընտրական պատկերի վրա։ Այդ համայնքների ղեկավարների թվում հիշատակվում է նաև Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի անունը։
– Պարոն Եղիազարյան, ընտրություններն ավարտվեցին։ Ապարան խոշորացված համայնքում ՔՊ-ն բավական բարձր արդյունք գրանցեց՝ ավելի քան 60 և ավելի տոկոս վստահության քվե ստանալով։
– Այո, քաղաքացիներն իրենց ընտրությունն արել են, և մենք հարգում ենք այդ ընտրությունը։
– Բայց շատերն են ասում, որ այս պատկերը չէր լինի, եթե դուք չաջակցեիք ՔՊ-ին։ Ձեր դիրքորոշման փոփոխությունն էլ, ըստ նրանց, ազդեց ընտրողների որոշման վրա։
– Կարծում եմ՝ սխալ է ասել, թե ես մարդկանց ուղղորդել եմ։ Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե ում է վստահում իր ձայնը։
– Այնուամենայնիվ, խոսվում էր, որ նախընտրական ողջ ընթացքում դուք աշխատել եք իշխանության օգտին։Չէ՞ որ նախկինում Ապարանը համարվում էր ընդդիմադիր համայնք։
-Այո, չեմ թաքցնում։ Ես ՔՊ կուսակցության անդամ չեմ, բայց նախընտրական շրջանում օգնել եմ այնքան, որքան կարողացել եմ։
– Իսկ ինչո՞վ էր դա պայմանավորված։ Զանգե՞լ էին, խնդրե՞լ էին, թե՞ այլ պատճառ կար։
-Ո՛չ զանգել են, ո՛չ խնդրել են, առավել ևս որևէ այլ պայմանավորվածություն չի եղել։ Պարզապես մեր համայնքում կառավարությունն այնքան սուբվենցիոն ծրագրեր է իրականացրել, որ երբեմն չենք էլ հասցնում ամբողջ ծավալով կյանքի կոչել։ Մարդիկ իրենց աչքով տեսել են այդ աշխատանքը, տեսել են համայնքի և կառավարության համագործակցության արդյունքները, ու ըստ այդմ կատարել են իրենց ընտրությունը։
– Այսինքն՝ արդյունքը պայմանավորում եք կատարված աշխատանքո՞վ։
– Այո, հենց դրանով։ Ժողովուրդը տեսել է աշխատանքը և ճիշտ է համարել իր որոշումը։ Ես շնորհակալ եմ Ապարան խոշորացված համայնքի բոլոր բնակիչներին իրենց վստահության համար։
– Ի՞նչ եք ակնկալում առաջիկայում։
– Միանշանակ շարունակել աշխատանքը։ Միասին ենք կառուցելու և զարգացնելու Ապարան խոշորացված համայնքը։ Ինձ համար ապարանցու շահը միշտ ավելի բարձր է եղել, քան ցանկացած քաղաքական դիրքորոշում կամ կուսակցական պատկանելություն։ Կարևորը համայնքի զարգացումն է և մարդկանց բարեկեցությունը։