Ընտրության օրը մի քանի ահազանգեր են ստացվել, որ ընտրական տեղամասերում ռումբեր են տեղադրված, և տեղի են ունենալու պայթյուններ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 7-ին ընտրությունների հետ կապված մի քանի կեղծ ահազանգեր են ստացել իրավապահները՝ տեղի ունեցող հնարավոր պայթյունների մասին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 12:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնությունից, և հայտնել են, որ իրենց մոտ ահազանգ է ստացվել, թե պայթյուններ են տեղի ունենալու։
Շտապօգնություն են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Նույն օրը նույնաբովանդակ ահազանգ է ստացվել անհայտ անձի կողմից, ով զանգահարել է Սուրեն Սպենդարյանի անվան թիվ 24 դպրոց և հայտնել, որ շենքը պայթեցնելու է։
Դպրոց են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Կարճ ժամանակ անց նմանատիպ ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնից, որտեղ հայտնել են, որ իրենք ահազանգ են ստացել այն մասին, թե անհայտ ընտրատեղամասում ռումբ է տեղադրված և այն 20 րոպեից կպայթի։
Նշված վայր են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Կարճ ժամանակ անց նմանատիպ ահազանգ է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժին, և հայտնել են, որ ինչ-որ հեռախոսահամարից ահազանգ է ստացվել այն մասին, որ թիվ 30 ընտրատեղամասն ականապատված է, և եթե խախտում նկատվի այն 15 րոպեի ընթացքում կպայթեցվի։
Նշված վայր է մեկնել ոստիկանության Դավթաշենի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Բոլոր ահազանգերով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի սահմանադրական կարգի հիմունքներով և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ՀՀ Քննչական կոմիտեի ծառայողների համատեղ գործողություններ արդյունքում կեղծ ահազանգողների որոշ տվյալներ ճշտվել են և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հեղինակներին հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։