211652_close_icon
views-count1993 դիտում article-date 12:25 10-06-2026

«Ինչքան ուզում են, թող վիճարկեն, մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի անցկացվեն ազատ ընտրություններ»․ Ալխաս Ղազարյան․ aravot.am

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ընտրությունների վերահաշվարկի գործընթացին եւ հարցին, որ ընդդիմությունը պնդում է, թե ընտրությունները կեղծված են, գրում է aravot.am-ը։

«Շատ ծիծաղելի է այն հանգամանքը, որ այս ամբողջ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում հատկապես ընդդիմությունն է աչքի ընկել ընտրակեղծարարությամբ։ Բազմաթիվ ձայնագրությունների ենք ականատես եղել՝ ընտրակաշառք տալու ու վերցնելու վերաբերյալ։ Բացահայտումները շարունակվում են այսօր։ Բայց երեկ նաեւ պարզվեց, որ մեր ձայները չեն հաշվարկվել։ Եթե ընդդիմության ձայների դեպքում 20-30 ձայն չի հաշվարկվել, մեզ մոտ եղել է 100-150 ձայն, որ չի հաշվարկվել։ Ոչ թե չի հաշվարկվել, այլ տեխնիկական սխալ է եղել, քանի որ ձեռքով են մուտքագրում անում։ Դա ընտրակեղծարարություն չէ բնավ։ Մենք նախնական արդյունքներով ունենք արդյունքները, որի հիման վրա կարող ենք ասել, որ միանձնյա ձեւավորում ենք կառավարություն, իշխանություն, բայց նաեւ սպասենք վերջնական արդյունքներին»,- ասաց նա։

Հարցին, որ ՔՊ ձայները չեն հերիքում կարեւոր նախաձեռնությունների, օրինակ՝ Սահմանադրության փոփոխության քվեարկության համար, ինչպե՞ս են պատկերացնում իրենց աշխատանքը, Ալխաս Ղազարյանը պատասխանեց․ «Մենք միշտ ասել ենք, որ մենք հաշտ ենք լինելու ցանկացած արդյունքի հետ։ Ես կարծում եմ՝ մենք այս անգամ էլ խնդիրներ չենք ունենա։ Ես կարծում եմ, որ երբ Սահմանադրությունը լինի, ժողովուրդը քննարկի, հանրային քննարկում ծավալվի, հնարավոր է հետագա զարգացումների ընթացքում ով գիտի՝ ինչ կլինի։ Բայց ես կարծում եմ՝ իրենք պետք է վախենան Ազգային ժողովում դժվարություններից եւ ոչ թե մենք»։

Հարցին, թե հնարավո՞ր է ընդդիմադիր պատգամավորներից ոմանք միանան ՔՊ-ին, նա պատասխանեց․ «Ես չեմ կարող հիմա կանխատեսել՝ ով կմիանա, ով չէ, բայց հաստատ մեզանից երբեւէ չի եղել նման բան»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր