211652_close_icon
views-count295 դիտում article-date 21:10 11-06-2026

Քննարկվել են Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ։

Ինչպես հայտնում են Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրները՝ երկու նախարարների միջև կայացած հանդիպման օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Բացի այդ, կողմերն անդրադարձ են կատարել Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվող բանակցություններին։

Նմանատիպ նյութեր