211652_close_icon
views-count484 դիտում article-date 19:45 30-07-2026

Թուրքիայի 4 կողմում անտառային հրդեհներ են

Թուրքիայի տարբեր նահանգներում՝ Մուղլայում, Անթալիայում և Բալըքեսիրում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է։ Մուղլայի Սեյդիքեմեր շրջանում հուլիսի 29-ին բռնկված հրդեհը քամու ազդեցությամբ տարածվել է դեպի բնակելիտարածքներ, ինչի պատճառով տարհանվել են 408 տների բնակիչներ և շրջանի պետական հիվանդանոցի 45 հիվանդ։

Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են 25 օդային և 410 ցամաքային տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև ավելի քան 1100 աշխատակից։

Անթալիայի Քումլուջա շրջանում հրդեհը հաջողվել է վերահսկողության տակ առնել, սակայն այն վնասել է շուրջ 50 հեկտար տարածք և 15 տուն։ Վերահսկողության տակ են վերցվել Չանաքքալեի Այվաջըք և Յալովայի Արմութլու շրջաններում բռնկված հրդեհները: Տարբեր շրջաններում, ինչպիսիք են Ալանիան, Քաշը և Իզմիրը, իրականացվել են բնակիչների և կենդանիների տարհանման աշխատանքներ։

Բալըքեսիրի նահանգի Գյոմեջ շրջանում հրդեհի դեմ պայքարը շարունակվում է արդեն 2 օր։ Այնտեղից անվտանգության նկատառումներով բնակչությունը տարհանվել է։ Հրդեհներից վնասվել են գյուղատնտեսական տարածքներ, մասնավորապես Այդընում կրակը վնասել է շուրջ 3 հեկտար ձիթապտղի այգի։

Ստեղծված իրավիճակը թուրքական մամուլում բնութագրվում է հիմնականում հետևյալ կերպ. «Թուրքիայի 4 կողմում անտառային հրդեհներ են»:

Ermenihaber
 

Նմանատիպ նյութեր