211652_close_icon
views-count2818 դիտում article-date 15:41 12-06-2026

Երևանում հերթական անգամ թալանել են քաղաքացուն պատկանող ավտոմեքենան․ նրան պատճառվել է 2 մլն դրամի վնաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունիսի 12-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել։ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի 19 շենքի բնակիչը առօրյա գործերով տանից դուրս  գալու նպատակով իրեն պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերել է թալանված։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք ավտոմեքենայի վրայից գողացել են թափարգելը, լույսերը և այլ արժեքավոր մասեր՝ քաղաքացուն պատճառելով մոտ 2 միլիոն դրամի վնաս։

Ավտոմեքենայի սեփականատիրոջ ահազանգով ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում անձնական ունեցվածքի գողության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր