Օշականցի 62-ամյա տղամարդը 10 օրից ավելի է հարազատների ու Աշտարակի փրկարարների կողմից որոնվում է, իսկ Աշտարակի քրեական ու համայնքային ոստիկանները մի դարակազմիկ պատասխան են տվել` «շաբաթ-կիրակին թող անցնի, շներով ման կգանք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն մի քանի օր է՝ Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ 62-ամյա տղամարդուց հարազատները ոչ մի տեղեկություն չունեն։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 1-ին Կարապետ Մարգարյանը Օշական գյուղի իր սեփական տանից դուրս է եկել և մինչև այսօր հարազատները տեղեկություն չունեն նրանից։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում նրա հարազատներն ու հարևաններն ասում էին.
«Հունիսի 1-ին Կարապետը զանգ է ստացել և ինչ-որ մեկի հետ խոսելուց հետո դուրս է եկել տանից ու այլևս ոչ մի տեղեկություն չունենք։ Հեռախոսն իր հետ չի վերցրել, քանի որ լիցքավորման կարիք ուներ, թողել էր տանը։ Մի 2 օր ներքին կարգով փնտրեցինք, մտածեցինք ինչ-որ տեղ էլ գնացել, կգա, բայց արդեն 2-րդ օրվանից սկսել ենք նրան փնտրել ու արդեն ամսի 5-ին դիմեցինք ոստիկանության Աշտարակի բաժին։ Սակայն բաժնում ինչ-որ բաներ են մեզնից թաքցնում։ Միայն գոհ ենք Աշտարակի հրշեջ-փրկարարներից, ովքեր մի քանի օր մեզ հետ որոնողական աշխատանքներ են իրականացնում, բայց մինչ այժմ ոչ մի տեղեկություն չունենք։
Աշտարակի փրկարարները եթե անգամ ուշ ժամի են մեզ հետ որոնողական աշխատանքները կատարել, ապա նույնը չես ասի Աշտարակի ոստիկաններին։ Երեկ էլ հարևաններին ասել են, թե ինչ-որ տեղ կասկածելի հոտ են առնում, թող շաբաթ-կիրակին անցնի, երկուշաբթի շներով կփնտրեն։ Նման պատասխան չէինք սպասում Աշտարակի ոստիկաններից։
Ասում են՝ ոստիկանությունը զինված է ժամանակակից տեխնիկայով։ Մի հատ դրոնն ինչ է, որ չեն ուզում օգտագործել։ Լիքը դեպքեր ենք լսել, որ դրանով թե վթարվածների, թե անհետ կորածների են գտել, թե չէ Աշտարակի ոստիկանները, այդ թվում՝ քրեական ոստիկանները, մոտ 9 օր է մեզ աննպատակ քաղմաս են տանում-բերում։
Մեր հույսը հիմա Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն է, ում մեկ հանձնարարականը բավական է, որ Արագածոտնի քրեական ոստիկաններն ու Աշտարակի համայնքային ոստիկանները սրտացավ մոտեցում ցուցաբերեն, ինչը ցուցաբերվում է Աշտարակի փրկարարների կողմից»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։