211652_close_icon
views-count283 դիտում article-date 21:20 14-06-2026

Առաջին արտասահմանցի պաշտոնյան, որն ընտրություններից հետո այցելել է Հայաստան, Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերով խորհրդականն է. Ղազարյան

«Հիշում եք մեզ ասում էին՝ սուտ է, չափազանցեցված է այդ տեղեկությունները, որ Հայաստան են գալու 300 հազար ադրբեջանցիներ; Քաղաքականա շահարկումներ են, ժողովրդին են վախեցնում»,-ԿԸՀ-ի դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորաթյան թեկնածու Էդգար Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ այսօր Հայաստան է ժամանել Իլհամ Ալիևի անվտանգության հարցերով խորհրդական, Հիքմեդ Հաջիևը։
 Նա նկատեց որ հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո այն առաջին պաշտոնական այցելությունն է Հայաստան:

«Առաջին արտասահմանցի պաշտոնյան, որ ընտրություններից հետո  այցելել է Հայաստան, Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական,  Հիքմեդ Հաջիևն է, որն այս պահին գտնվում է Դիլիջանում»,- ասաց Ղազարյանը:

 Նա հարցրեց, թե արդյոք Հաջիևը Նիկոլ Փաշինյանի ասած տուրիստներից է, հավելելով, որ նա եկել է կոնկրետ հարցեր քննարկելու՝ լինելով մարդ, որն առանց Ալիևի ոչ մի քայլ չի անում։

«Իլհամ Ալիևն արդեն իր առաջին պատվիրակին է ուղարկել Հայաստան, այն թրքացնելու և այստեղ արևմտյան ադրբաջենական հանրապետություն ստեղծելու համար և, դրանց համար է այսօր հարկավոր գողանալ և զավթել մեր ժողովրդի իշխանությունը։ Հայրենքի գողերը շարունակում են մնալ իշխանության գողեր և հայ ժողովուրդն այն ոչ մի պարագայում չպետք է թույլ տա»,- հայտնեց Էդգար Ղազարյանը։

Նմանատիպ նյութեր