Սպիտակի ոլորանների սկզբնամասում դեռ սովետական տարիներից հայտնի ցայտաղբյուրի հատվածում, որտեղ նաև զբոսաշրջիկներն են իրենց ծարավը հագեցնում, տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ, իսկ Սպիտակի քաղաքապետը զբաղված է նարդի խաղալով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Հայերիս մոտ կա բարի ավանդույթ, որ երբ ցայտաղբյուրներից ջուր են խմում, պարտադիր ասում են՝ «քո շինողի հոր կյանքը ջրի նման երկարի»։
Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Սպիտակի ոլորանների սկզբնամասում դեռ սովետական տարիներից եղել է կառուցված ցայտաղբյուր, որից անդադար հոսել է սառնորակ զուլալ ջուրը, ու մարդիկ իրենց ծարավն են հագեցրել։
Նույնիսկ մոտակա գյուղերի բնակիչները գալիս են այդ աղբյուրի մոտ և տակառներով իրենց օգտագործման համար ջուր են տանում։
Երեկ՝ հունիսի 15-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքը գտնվում է Սպիտակ խոշորացված համայնքի վարչական տարածքում, սակայն չգիտես ինչու՝ տիրում է հակասանիտարական ու գարշահոտ վիճակ։ Հոգով ու ուղեղով փնթիները անգամ այն վերածել են արտաքնոցի։
Սպիտակի քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանն ինչ-որ մրցումներ է անցկացնում ու իրեն ու իր որդուն գավաթ հանձնում, մինչդեռ լավ կլիներ, որպեսզի ցուցաբերի հետևողականություն ու տարածքից վերացնի գարշահոտն ու հակասանիտարական վիճակը։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը պետք է հանձնարարի Սպիտակի քաղաքապետին, որ շատ արագ այդ գործն իրականություն դարձնի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։