ԱՄՆ-ն մտադիր է վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները, երբ վորջինս կատարի համաձայնագրերը
Միացյալ Նահանգները մտադիր է աստիճանաբար վերացնել Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները, երբ Թեհրանը կատարի Վաշինգտոնի հետ կնքված համաձայնագրերը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Էվիան-լե-Բենում G7 գագաթնաժողովին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք ունենք պատժամիջոցներ, որոնք երբեք թույլ չեն տա նրանց վերականգնվել։ Նրանք փող չեն ունենա, աղքատության մեջ կլինեն, 91 միլիոն մարդ կմահանա սովից։ Այնպես որ, ինչ-որ բան կպատահի, հենց որ նրանք սկսեն լավ վարվել։ Երբ նրանք լավ վարվեն, մենք կվերացնենք (պատժամիջոցները)։ Ես պատժամիջոցներ եմ կիրառել շատերի նկատմամբ, ապա վերացրել եմ դրանք», -ասել է ԱՄՆ նախագահը, մեկնաբանելով Իրանի դեմ ամերիկյան սահմանափակումները։