211652_close_icon
views-count283 դիտում article-date 19:25 18-06-2026

Քննչական մարմինները, դատախազությունն ու դատարաններն այս իշխանության ձեռքով դարձել են ընդդիմադիրներին պատժելու և լռեցնելու գործիք․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

««Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է։

Քննչական մարմինները, դատախազությունն ու դատարաններն այս իշխանության ձեռքով դարձել են ընդդիմադիրներին պատժելու և լռեցնելու գործիք։ Սա երկրում ժողովրդավարությունը վերջնականապես քանդելու փորձ է։

Չե՛նք հանդուրժելու, և օրենքի ողջ ուժով ու վճռականությամբ պայքարելու ենք մինչև վերջ»։

Նմանատիպ նյութեր