211652_close_icon
views-count1891 դիտում article-date 16:32 18-06-2026

Փամբակ գետի վրայից ապամոնտաժվում է «մահաբեր» անունն ստացած երկաթե խողովակե կամուրջը, որը 7 և 13-ամյա քույրերի ողբերգության պատճառ էր դարձել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր` հունիսի 18-ին, Վանաձոր քաղաքի Փամբակ գետի վրայից հատուկ տեխնիկայի միջոցով ապամոնտաժվում և հեռացվում է «մահաբեր» անունը ստացած երկաթե կամուրջը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ապամոնտաժողները մեծ դժվարությամբ են կարողանում այն առանձնացնել գետի մեջ առկա բետոնե հատվածից։

Երկաթե այդ խողովակը, որը երկար տարիներ քաղաքացիներն օգտագործել են իբրև կամուրջ, ապամոնտաժվում է ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանի և Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի անմիջական հանձնարարակակների շնորհիվ, և ցանկալի էր, որ այդ «կամուրջը» ժամանակին ապամոնտաժվեր։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել է ֆոտոլրագրողը,այսօր՝ հունիսի 18-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակները ու Լոռու մարզային փրկարարական վարչության մի քանի ստորաբաժանումների հրշեջ-փրկարարներն ու Սևանի ջրասուզակները՝ ՀՆՓԱԻԿ-ի պետ Հայկ Նաղդալյանի, Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի մեծ թվով համայնքային ոստիկաններ՝ բաժնի պետի պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանի գլխավորությամբ, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հանձնարարականով առաջին իսկ օրվանից որոնողական աշխատանքներին միացած մարզպետարանի 10-ից ավելի աշխատակիցներ, քաղաքացիներ, կամավորներ, այդ թվում՝ Երևանից ու Հայաստանի տարբեր մարզերից, սկսել են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Փամբակ գետում։

Աշխատանքները ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արամ Ղազարյանի կարգադրությամբ շարունակվել են այսօր ժամը 08:00-ից։Այս պահին ՀՆՓԱԻԿ-ի և Սևանի ջրասուզակները տարբեր հատվածներում շարունակում են որոնողական աշխատանքները։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 17-ին, Վանաձորում վաղ առավոտյան վերսկսվել էին 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները։

Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը Փամբակ գետում հայտնաբերել էր ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի դին։

Տեղում էր ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր