Էբոլայի տենդով հիվանդները Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում փախչում են բուժկենտրոններից
Էբոլայի տենդով վարակված կամ դրա մեջ կասկածվող հիվանդները Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում փախչում են բուժկենտրոններից սննդի պակասի և պահման վատ պայմանների պատճառով, news.am-ի փոխանցմամբ, հաղորդել է Bloomberg գործակալությունը։
«Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլայի տենդով հիվանդները սնունդ որոնելու համար փախչում են բուժկենտրոններից, ինչն ընդգծում է, թե որքանով է սովը դարձել գլխավոր խոչընդոտներից մեկը վիրուսի զսպման ճանապարհին», - գրել է գործակալությունը։
Նշվել է, որ մայիսի վերջից կառավարության հաշվետվություններում արձանագրվել է տենդով հիվանդների կենտրոններից փախուստի ավելի քան 150 դեպք։ Ընդ որում, հայտնի է առնվազն մեկ դեպք, երբ էբոլայի կասկածով 11 հիվանդ փախել է կարանտինից անբավարար սննդի պատճառով։ Այլ հաշվետվություններում հիվանդների փախուստները կապվում են պարենամթերքի պակասի և պահման վատ պայմանների հետ։
Bloomberg-ը հիշեցրել է, որ դեռևս մինչև էբոլայի համաճարակի սկսվելը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելյան հատվածը պայքարում էր բնակչության զանգվածային տեղահանության, հակամարտությունների և զանգվածային սովի դեմ։ Սննդի պակասի խնդիրը երկրի արևելյան նահանգներում առնչվում է գրեթե 10 միլիոն մարդու։
ԱՀԿ-ն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում էբոլայի բռնկման հետ կապված իրավիճակը ճանաչել է արտակարգ և այլ երկրների համար վտանգ ներկայացնող։ ԱՀԿ-ն վիրուսի տարածման տարածաշրջանային ռիսկը գնահատում է բարձր։
Ավելի վաղ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության առողջապահության նախարար Սամյուել Ռոժե Կամբան հայտնել էր, որ երկրում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 230-ը, իսկ վարակման հաստատված դեպքերի թիվը մոտենում է 900-ի։