«Միասնության թևերը» ևս դիմեց ՍԴ՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները
2026 թվականի հունիսի 19-ին «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան, որով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը: Այս մասին տեղեկացնում են Սահմանադրական դատարանից:
«Սահմանադրական դատարանը դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում որոշում է դիմումի ընդունելիության հարցը:
Դիմումը վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող դատավոր, որը գործը նախապատրաստում է դատաքննության: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։
Սույն դիմումի կարգավիճակի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվությանը կարող եք հետևել ՍԴ պաշտոնական կայքում և Ֆեյսբուք սոցիալական հարթակի ՍԴ պաշտոնական էջում»,- ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ էր մուտքագրել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը։
Այսօր՝ նույն հարցով ՍԴ դիմումներ կներկայացնեն նաև ԲՀԿ–ն և «Հայաստան» դաշինքը։