211652_close_icon
views-count337 դիտում article-date 16:23 19-06-2026

ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավար, դեսպան Կոսմին Ջորջ Դինեսկուին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարարի տեղակալը ողջունել է ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը՝ կարևորելով առաքելության դերը կիբեռհարձակումների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության ամրապնդման գործում:

Զրուցակիցները քննարկել են առաքելության կարողությունների լիարժեք կայացմանն ուղղված անհրաժեշտ քայլերը․ ընդգծվել է առաքելության մանդատից բխող միջոցառումների իրականացման հարցում հայաստանյան գործընկերների հետ արդյունավետ փոխգործակցության կարևորությունը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հաջողություն է մաղթել Կոսմին Ջորջ Դինեսկուին առաքելության նպատակների արդյունավետ իրականացման գործում՝ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը սատարելու առաքելության կայացմանը:

Նմանատիպ նյութեր