211652_close_icon
views-count1864 դիտում article-date 19:17 19-06-2026

Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն, վերջինը մասամբ հայտնվել է դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան–Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Լևոն Մ.-ի վարած «Զիլ» մակնիշի բեռնատարը և Արմավիրի մարզի բնակիչ 66-ամյա Ղուկաս Փ.-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Դավիթ Առաքելյանը և Արամ Մելքոնյանը։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր